Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Բացվեց «Աստղիկ» բժշկական կենտրոնը

ՀՀ ԱՆ. Բացվեց «Աստղիկ» բժշկական կենտրոնը

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ այսօր բացվեց «Աստղիկ» բժշկական կենտրոնը, որ 1965թ-ից գործող «Մալաթիա» հիվանդանոցի իրավահաջորդն է։

«Մենք խրախուսում և ողջունում ենք այն ծրագրերը, որոնք միտված են մեր երկում որակյալ բուժօգնության ապահովմանը: Նորաբաց կենտրոնը հագեցած է ամենաժամանակակից ռադիոլոգիական և ռեանիմատոլոգիական սարքավորումներով, ինչն, անշուշտ, հնարավորություն կտա զարկ տալու ոչ միայն բուժական, այլև մանկավարժական և գիտական գործունեությանը»,-ողջույնի իր խոսքում նշել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։ Նա շեշտել է, որ բժշկական կենտրոնը նոր հագեցվածությամբ ծառայությունների մատուցման առավել բարձր մակարդակ կապահովի, ինչն, անշուշտ, կծառայի մեր բնակչության առողջության պահպանմանը։

Հայաստանի Հանրապետության Նախագահը, առողջապահության նախարարը, հանդիսության մասնակեցները ծանոթացել են կենտրոնի նոր մասնաշենքի հնարավորություններին, ինչպես նաև հին մասնաշենքի հիմնանորոգման ու արդիականացման ուղղությամբ կատարված աշխատանքներին, բուժհաստատության կողմից մատուցվող ծառայություններին:

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ